ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Իմ հոգով

Իմ հոգով
14.11.2025 | 21:59
Նոյեմբերի 15
Մարդիկ հակված են մտածելու, որ Իմ հրաշագործ զորությունը միայն մի անգամ է ժամանակի մեջ գործադրվել:
Բայց այդպես չէ իրականում:
Քանիոր, երբ մի որևէ տեղ մի որևէ մարդ վստահել է Ինձ իր ողջ հոգով և Ինձ է թողել օրերի ու ժամերի նախընտրությունը, այդժամ Իմ հոգու զորությունը ի հայտ է եկել այնքան սքանչելի ու բացահայտ, որքան Իմ երկրի վրա եղած ժամանակ:
Որքան եղել է առաքյալներին բանտերից ազատելու, նրանց միջոցով բժշկություն կամ այլ հրաշքներ կատարելու ժամանակ:
Վստահե՛ք Ինձ:
Անսահման հավատ ունեցեք Իմ նկատմամբ:
Եվ արդյունքը շուտով պիտի տեսնեք, և տեսնելով փառք պիտի տաք Ինձ:
Հիշեք և հաճախ ասեք դուք ձեզ.
«Ո’չ զորությամբ, ո’չ կարողությամբ, այլ Իմ հոգով,- ասում է Տերը»:
Գործադրեք այս զորավոր թելադրանքները ձեր առօրյա կյանքի մեջ և կտեսնեք, որ ձեր օգնությունն ու փրկությունը ապահովված են:
Դիտվել է՝ 2367

Մեկնաբանություններ